Մատչելիության հղումներ

Pfizer ընկերությունը և ԱՄՆ իշխանությունները քննարկում են բնակիչներին երրորդ դեղաչափը տրամադրելու հնարավորությունը


Pfizer/BioNTech պատվաստանյութով սրվակը, արխիվ
Pfizer/BioNTech պատվաստանյութով սրվակը, արխիվ

Կորոնավիրուսի դեմ վակցինա արտադրող Pfizer ամերիկյան ընկերության ներկայացուցիչները Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունների հետ քննարկելու են տեսանելի ապագայում երրորդ դեղաչափը բնակիիչներին առաջարկելու հնարավորությունը:

Երրորդ դեղաչափը ներարկելու նպատակը վարակի դեմ մարդու իմունիտետի խթանումն է: Երրորդ դեղաչափը նաև պետք է հզորացնի պաշտպանությունը վիրուսի «դելտա» տարբերակի դեմ:

Pfizer-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կմասնակցի նաև ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար, նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով խորհրդական, դոկտոր Էնթոնի Ֆաուչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG