Մատչելիության հղումներ

Չինաստանն աշխարհին տրամադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ կես միլիարդ դեղաչափ


Կորոնավիրուսի դեմ չինական արտադրության «Սինովակ» պատվաստանյութը

Չինաստանն աշխարհի ավելի քան 100 երկրներին տրամադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ կես միլիարդ դեղաչափ: Դա, ըստ մասնագետների, առայսօր արտադրված բոլոր դեղաչափերի մոտ 1/6-րդն է:

«Չինաստանը դարձել է զարգացող երկրների համար վակցինայի թիվ մեկ մատակարարը, մենք համագոործակցում ենք ամբողջ աշխարհի երկրների հետ»,- այսօր Պեկինում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Չժաո Լիչժանը:

Նա հավաստիացրել է, որ Չինաստանը շարունակելու է այդ առաքելությունը և բոլոր գործընկերների հետ աշխատելու է «կորոնավիրուսի համավարակին վերջ տալու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG