Մատչելիության հղումներ

Եվրոպական միությունը վերստին երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները


Պատժամիջոցների երկարաձգման մասին հաղորդագությունը Եվրոպական խորհրդի կայքէջում
Պատժամիջոցների երկարաձգման մասին հաղորդագությունը Եվրոպական խորհրդի կայքէջում

Եվրամիությունը ևս կես տարով երկարաձգել է Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականներին սատարելու կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է Եվրոպական խորհուրդը:

«Եվրոպական միության խորհուրդը որոշել է մինչև 2022 թվականի հունվարի 31-ը երկարաձգել Ռուսաստանի տնտեսության կոնկրետ հատվածների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Որոշումն ընդունվել է «մինսկյան համաձայնությունների» իրականացման ընթացքի վերլուծության արդյունքում»,- ասվում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Եվրոպական խորհուրդը հիշեցնում է, որ այդ պատժամիցջոցները սահմանվել են 2014 թվականին՝ «ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ապակայունացնող գործելակերպի»:

Պատժամիջոցներն այս տարիների ընթացքում մշտապես ընդարձակվել և երկարաձգվել են: Մասնավորապես, դադարեցվել են վիզաների ռեժիմը չեղարկելու, ինչպես նաև Եվրամիություն-Ռուսաստան համագործակցության նոր բազային պայմանագրի շուրջ բանակցությունները:

Սահմանվել է Եվրամիության տարածք ռուսաստանցի մեծ թվով պաշտոնյաների մուտքի արգելք, և սառեցվել են այդ պաշտոնյաների բանկային հաշվեհամարները, սահմանվել է համագործակցության արգելք առևտրի, ֆինանսների և պաշտպանության ոլորտներում:

Ռուսաստանն, իր հերթին, արգելել է Եվրոպական միությունում արտադրված սննդամթերքի ներմուծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG