Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 14-16-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ընթացքում դոկտորի կոչում կստանա: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունը:
«Կանցլերը Վաշինգտոնում կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում», - ասել է կառավարության մամլո խոսնակ Շտեֆեն Զայբերտը:
Նրա փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից և համատեղ ասուլիսից հետո նախատեսված է աշխատանքային ընթրիք, որին ներկա կլինի կանցլերի ամուսինը՝ Յոահիմ Զաուերը: