Մատչելիության հղումներ

Երասխ-Երևան մայրուղում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել, ևս 5-ը վնասվածքներով հոսպիտալացվել են


Հուլիսի 10-ին ժամը 2-ի սահմաններում Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետր հատվածում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG