Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահամետ կուսակցությունը


Մոլդովա - Հուլիսի 11-ի ընտրությունների քվեարկությունը Քիշնևի ընտրատեղամասերից մեկում

Մոլդովայում երեկ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը ստացել է բացարձակ մեծամասնություն՝ հավաքելով ձայների ավելի քան 52 տոկոսը:

Կուսակցությունն ընտրություններին մասնակցում էր եվրոպական մոդելի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներով: Կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ վերափոխումների համար քաղաքացիներից մանդատ են ստացել։

Քվեների ավելի քան 33 տոկոսով երկրորդ տեղում է ռուսամետ կոմունիստների և սոցիալիստների դաշինքը։ Այս ուժերը խոստանում են, մասնավորապես, պահպանել ռուսաց լեզուն որպես ազգամիջյան լեզու երկրում:

Նախագահ Մայա Սանդուն գարնանը լուծարեց խորհրդարանը, որտեղ գերակշռում էին իր ռուսամետ նախորդի կողմնակիցները, և հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին՝ ակնկալելով ստանալ խորհրդարանական մեծամասնություն, որը կաջակցի իր բարեփոխումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG