Մատչելիության հղումներ

Հուլուսի Աքար․ «Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները պետք չէ վերածել Թուրքիա-ԵՄ կամ Թուրքիա-ՆԱՏՕ հակասության»


Թուրքիան կոչ է անում Հունաստանի իշխանություններին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ արձագանքելով իր հույն պաշտոնակցի վերջին հայտարարություններին։ Դրանցում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլայոս Պանայոտոպուլոսը Անկարային մեղադրել էր միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար։

«Հունաստանը շարունակում է հանդես գալ սադրիչ և անզիջում դիրքերից», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Երրորդ կողմը չի կարող լուծել Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում առկա խնդիրները։ Խորհուրդ եմ տալիս իմ հույն գործընկերներին չփորձել Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները վերածել Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ՆԱՏՕ կամ Թուրքիա-ԱՄՆ հակասությունների», - հայտարարում էր Հուլուսի Աքարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG