Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք


Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, այսօր` 14:42-ին, 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (օջախի 10 կմ խորությամբ):

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG