Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Մյանմային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 միլիոն դեղաչափ կտրամադրի


Ռուսաստանը խոստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ երկու միլիոն դեղաչափ տրամադրել Մյանմայի (նախկին Բիրմա) իշխանություններին։ Այս մասին երկրի մայրաքաղաք Նայպիտոյում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Մյանմայի ռազմական խունտայի ղեկավար գեներալ Մին Աուն Խլայնը։

«Ռուսական արտադրության պատվաստանյութ ստանալու մեր ցանկության մասին ես հայտնել էի Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Նրանք խոստացան մեզ տրամադրել այն երկու միլիոն դեղաչափը, որ մենք խնդրել էինք։ Առաջին խմբաքանակը մեր երկիր կհասնի այս ամիս, ենթադրաբար այն կգերազանցի տասը հազար դեղաչափը», - հայտարարել է Մյանմայի ռազմական կառավարության ղեկավարը։

Վերջին շաբաթներին համաճարակաբանական իրավիճակը հարավասիական այդ երկրում կտրուկ վատթարացել է։ Միայն ուրբաթ օրը Մյանմայում կորոնավիրուսի չորս հազարից ավելի դեպք է արձանագրվել,

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG