Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Սիրիայի հարցով համատեղ ռուս-ամերիկյան բանաձևը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ երեկոյան բանաձև է ընդունել, որի համաձայն կազմակերպության կազմում գործող մարդասիրական կառույցները առաջիկա 12 ամիսներին կշարունակեն օգնություն ցուցաբերել Սիրիայի հյուսիսային, ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին և այդտեղ կուտակված փախստականներին։

Մինչև վերջին պահը այս գաղափարին ընդդիմանում էր Ռուսաստանի Դաշնությունը՝ նշելով, որ օգնության տեղափոխումը Իդլիբ և հարակից շրջաններ Թուրքիայի տարածքից անընդունելի է։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, վերջին պահին ՄԱԿ-ում հավատարմագրված ռուսաստանցի և ամերիկացի դիվանագետները կարողացել են ընդհանուր հայտարարի գալ՝ հնարավոր դարձնելով մարդասիրական օգնության առաքումը Սիրիայի հյուսիս։

«Այսօր մենք պատմական պահի ականատեսներն ենք։ Առաջին անգամ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը ոչ միայն կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել, այլև [Անվտանգության խորհրդի բանաձևի] համատեղ մշակված տեքստ են ներկայացրել, որին հավանություն են տվել նաև այս կառույցում ներկայացված մեր գործընկերը։ Հուսով ենք, որ սա շրջադարձային մի կետ կդառնա, որից կշահեն ոչ միայն Սիրիան կամ Մերձավոր Արևելքը, այլև ամբողջ աշխարհը», - հայտարարում էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG