Մատչելիության հղումներ

Հունական Cosmos Aluminium գործարանը աշխատողներին 500 եվրո է խոստանում պատվաստվելու համար


Հունաստանի Լարիսա քաղաքում գտնավող ալյումինի Cosmos Aluminium գործարանի ղեկավարությունը աշխատողներին 500 եվրո պարգևավճար է խոստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար։ Այդ գործարանում 180 մարդ է աշխատում։

Գործարանի արտադրանքը հիմնականում արտահանվում է։ Տարվա սկզբից գործարանը մեծ պատվերներ է ստացել և ղեկավարությունը մտավախություն ունի, որ համավարակի նոր բռնկումների պատճառով չեն կարող կատարել պատվերները։

Այսօրվա դրությամբ Հունաստանի բնակչության մոտավորապես 38 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Իշխանությունները ձգտում են գալիք աշնանը այդ ցուցանիշը հասցնել 70 տոկոսի։

Անցած տարվա անկումից հետո Հունաստանում տնտեսական աճ է արձանագրվում։ Վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական աճը մայիսին կազմել է 14 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG