Մատչելիության հղումներ

Հայիթիի նախագահին սպանած զինված խմբի անդամներից 26-ը, ըստ ոստիկանության, կոլումբիացի են


Հայիթի - Նախագահի սպանության համար կասկածվողներից երկուսին տեղափոխում են ոստիկանատուն, Պորտ-օ-Պրենս, 8-ը հուլիսի, 2021թ.

Հայիթիի նախագահին սպանել են դրսի վարձկանները, լավ զինված հատուկ ջոկատայիններից 26-ը կոլումբիացի են, 2-ը՝ Հայիթիի ամերիկացիներ։ Այս մասին հայտնել է Հայիթիի ոստիկանությունը՝ ցուցադրելով ձեռնաշղթաներով կապված ձերբակալվածներին ու նրանց զենք-զինամթերքը։

Զինված խմբի դեմ իրականացված գործողության ժամանակ 3 կասկածյալ սպանվել է, 8 մարդ փախուստի մեջ է։

Կոլումբիայի պաշտպանության նախարարն ասել է, թե ըստ նախնական տեղեկությունների՝ Հայիթիում ձերբակալված զինված խմբի անդամները կոլումբիացի պաշտոնաթող զինվորականներ են։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը չի հաստատել երկու ձերբակալվածների Միացյալ Նահանգների քաղաքացի լինելու հանգամանքը։

Նախագահ Ժովենել Մոիզի սպանության հնարավոր պատվիրատուների ու կազմակերպիչների մասով քննությունը շարունակվում է։

Հայիթիի նախագահը սպանվել է չորեքշաբթի գիշերը, նրա առանձնատան վրա կատարված զինված հարձակման արդյունքում։

XS
SM
MD
LG