Մատչելիության հղումներ

Ֆիզուլիում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է զոհվել


Այսօր Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունի հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության պնդմամբ՝ ադրբեջանցիները Ֆիզուլիի Աշաղի Աբդուրահմանլի գյուղին հարող ականապատ տարածքում էին հայտնվել անօրինականորեն՝ շրջանցելով այստեղ տեղակայված պարետային պահակակետերը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ 44 օրյա պատերազմի ավարտից ի վեր նախկին շփման գծի երկայնքով տեղակայված ականներից երկրի 28 բնակիչ է զոհվել, ավելի քան 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG