Մատչելիության հղումներ

Մոսկվան, Անկարան և Թեհրանը շարունակելու են համատեղ հակաահաբեկչական գործունեություն ծավալել Սիրիայում


Սիրիա - Ռուսական «Պանցիր-S1» հակաօդային պաշտպանության համակարգ «Հմեյմիմ» ռազմակայանում, արխիվ
Սիրիա - Ռուսական «Պանցիր-S1» հակաօդային պաշտպանության համակարգ «Հմեյմիմ» ռազմակայանում, արխիվ

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն համագործակցությունը՝ Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կառույցների վերջնական չեզոքացման նպատակով: Երեք երկրների դիվանագետները նման պայմանավորվածություն են ձեռք բերել «Աստանայի ձևաչափում» կայացած 16-րդ հանդիպման ընթացքում, որ ավարտվել է այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։

«Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա»/«Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունների, «Ալ -Ղաիդա»-ի և «Իսլամական պետության» հետ առնչություններ ունեցող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կառույցների, անձանց և կազմակերպությունների վերջանական լիկվիդացման ուղղությամբ», -նշված է հանդիպման ավարտին հրապարակված եռակողմ հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG