Մատչելիության հղումներ

Համաճարակի բռնկումից ի վեր ավելի քան 4 միլիոն մարդ է մահացել COVID-19-ից


ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, արխիվ

Համաճարակի բռնկումից ի վեր ավելի քան 4 միլիոն մարդ է մահացել COVID-19-ից, երեկ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Ենթադրվում է, այդուհանդերձ, որ պաշտոնական այս թիվը խիստ նվազեցված է:

Բազմաթիվ երկրներ անհանգստացնող համաճարակաբանական միտումներ են ցույց տալիս, քանի որ «դելտա» շտամի տարածումն արագանում է:

«Աշխարհն այս համաճարակի վտանգավոր կետում է», - ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Գիտնականները, բժիշկները և լրատվամիջոցները վիճահարույց են համարում հուլիսի 19-ից հակահամաճարակային սահմանափակումները վերացնելու՝ Միացյալ Թագավորության որոշումը: ԱՀԿ-ը դա հապճեպ է համարում այն ժամանակ, երբ աշխարհում և Մեծ Բրիտանիայում վարակակիրների թիվն աճում է:

Ակնկալվում է, որ Ճապոնիան Օլիմպիական խաղերի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ առաջ լրացուցիչ սահմանափակումներ կկիրառի կորոնավիրուսի դեմ, այդ թվում` Տոկիոյի համար արտակարգ դրություն: Կազմակերպիչները հանդիպում կանցկացնեն հուլիսի 8-9-ը` քննարկելու խաղերն առանց հանդիսականների անցկացնելու հնարավորությունը:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը, հիշեցնենք, անցկացվելու են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:

XS
SM
MD
LG