Մատչելիության հղումներ

Հոլանդացի լրագրողի մահափորձի գործով կան ձերբակալված կասկածյալներ


Հոլանդիայի վարչապետը դատապարտել է հետաքննող լրագրող Փիթեր դե Վրիսի դեմ իրականացված մահափորձը՝ այն համարելով հարձակում ազատ մամուլի վրա։

64-ամյա լրագրողը մասնագիտացվել է կազմակերպված հանցավորությունների քրեական գործեր լուսաբանելու վրա։ Երեքշաբթի երեկոյան նրա վրա հրազենից կրակ էր բացվել, երբ նա դուրս էր եկել Ամստերդամի հեռուստաընկերության շենքից։

Ոստիկանությունն այսօր հայտնել է, որ միջադեպից քիչ անց մայրուղու վրա երկու կասկածյալ է ձերբակալվել, որոնցից մեկը Լեհաստանի քաղաքացի է։ Կար նաև երրորդ կասկածյալ, որը ազատ է արձակվել;

Նիդերլանդներում զենքի կիրառմամբ հանցագործությունները եզակի երևույթ են, բայց թմրաբիզնեսին առնչվող հանցագործություններ հաճախ են գրանցվում։ 2019-ին իր տան մոտ գնդակահարվել է նման մի գործի փաստաբանը։ Այդ գործում Փիթեր դե Վրիսը վկայի խորհրդական էր։ Իր գործունեության ընթացքում կազմակերպված հանցավորության, թմրաբիզնեսի գործերի դատավարություններում Փիթեր դե Վրիսը հաճախ է ներգրավվել որպես վկանների խորհրդատու, մի քանի անգամ սպառնալիքներ էր ստացել, կառավարությունը հայտնի լրագրողին պաշտպանություն էր տրամադրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG