Մատչելիության հղումներ

Մեքսիկայի նախագահը կառաջարկի Նոբելյան մրցանակ շնորհել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հեղինակներին


Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը, արխիվ
Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը, արխիվ

Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորն այսօր ասել է, թե կառաջարկի առողջապահության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողներին: Այդ մասին նախագահն ասել է ուղիղ եթերում հեռարձակված մամլո ասուլիսում:

«Ես մտադիր եմ իմ այդ կարծիքը հայտնել նրանց, ովքեր ընդունում են Նոբելյան մրցանակի հետ կապված որոշումներ: Առողջապահության բնագավառում այն պետք է շնորհել մարդկանց, ովքեր կարողացել են ստեղծել պատվաստանյութեր և մարդկային կյանքեր փրկել»,- ասել է Օբրադորը:

Նրա փոխանցմամբ, դեղագործական ընկերություններն աննախադեպ կարճ ժամանակաշրջանում մշակել են ռազմավարություն, որն ընձեռել է վակցինաներ ստեղծելու հնարավորություն, և այդ նվաճումը պետք է գնահատվի: Գիտնականները և ընկերություններն արժանի են այդ մրցանակին»,- ասել է Մեքսիկայի նախագահը:

Նրա խոսքով, աղքատ խավերի պատվաստումը թույլ է տվել ամբողջ աշխարհում նվազեցնել մահացությունը COVID-19 հիվանդությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG