Մատչելիության հղումներ

Իցհակ Հերցոգը վաղը կստանձնի Իսրայելի նախագահի պաշտոնը


Իսրայելի ապագա նախագահ Իցհակ Հերցոգը, արպիվ
Իսրայելի ապագա նախագահ Իցհակ Հերցոգը, արպիվ

Իցհակ Հերցոգը վաղը կստանձնի Իսրայելի նախագահի լիազորությունները: Նա այս պաշտոնում կփոխարինի Ռեուվեն Ռիվլինին:

Հերցոգը ծնվել է Թել Ավիվում 1960 թվականի սեպտեմբերի 22-ին: Նրա պապը Թել Ավիվի գլխավոր ռաբբին էր, իսկ հայրը՝ Խաիմ Հերցոգը, 1983-93 թվականներին Իսրայելի նախագահն էր:

Իցհակ Հերցոգը ծառայել է Իսրայելի բանակում, ավարտել է Թել Ավիվի համալսարանի իրավաբանության բաժինը, սովորել է նաև ԱՄՆ-ում Քորնուելի համալսարանում: 1980-90 թվականներին տարբեր կառավարություններում աշխատել է որպես խորհրդական, ինչպես նաև նախարար:

2003-18 թվականներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր: Իսրայելի նախագահին ընտրում է խորհրդարանը՝ Քնեսեթը:

Իցհակ Հերցոգը համարվում է պաղեստինա-իսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորման ջատագով և «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի աջակից: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG