Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ողջունում է 15 հայ գերիների վերադարձը, կոչ է անում ազատել բոլորին


Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ
Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու դիմաց: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության երեկ տարածած հայտարարությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի կարծիքով՝ «այս փոխանակումը, ինչպես և նախորդը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին, կարևոր քայլ էր կողմերի միջև լարվածության նվազեցման և վստահության վերականգնման ուղղությամբ»:

«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորությունները, նաև վերականգնել բովանդակալից երկխոսությունը և ազատել բոլոր հայ գերիներին», - ընդգծել է նախարարությունը:

«Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այս դրական դինամիկան և վերահաստատում է Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը նպաստելու պատրաստակամությունը», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում:

XS
SM
MD
LG