Մատչելիության հղումներ

Իշխանությունները կոչ են արել Սոչիի բնակչությանը ցանկացած պահի պատրաստ լինել տարհանման


Կրասնոդարի երկրամասի իշխանությունները կոչ են անում Սոչիի բնակչությանը ցանկացած պահի պատրաստ լինել տարհանման: Այս հայտարարությունը հնչել է քաղաքում սկիզբ առած ջրհեղեղների ֆոնին։

«Հորդառատ անձրևների հետևանքով Սոչի քաղաքի տարածքով հոսող գործնականում բոլոր գետերը դուրս են եկել ափերից», - հայտարարել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։

Ռուսաստանի բնապահպանության նախարարության կանխատեսմամբ՝ Սոչիով հոսող գետերում ջրի մակարդակի աճը կշարունակվի նաև վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG