Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մոտ է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակին, շեշտում է Բայդենը


ԱՄՆ - Նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում Անկախության օրվա առթիվ, Վաշինգտոն, 4-ը հուլիսի, 2021թ.

Միացյալ Նահանգներն առավել քան երբևէ մոտ է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին հայտարարելուն, ասել է նախագահ Ջո Բայդենը:

Ըստ Բայդենի՝ համավարակն այլևս չի վերահսկում ամերիկացիների կյանքը, սակայն հաղթանակի համար երկրի քաղաքացիները պետք է հայրենասիրություն դրսևորեն և պատվաստվեն կորոնավիրուսի դեմ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սպիտակ տունն ընդունել էր, որ չի կարողանա հասնել մինչև հուլիսի 4-ը Միացյալ Նահանգների չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստելու նպատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG