Մատչելիության հղումներ

ԵՄ հարևանության և ընդայնման հարցերով հանձնակատարն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ


ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի, արխիվ

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-9-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն՝ սա հանձնակատարի առաջին այցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ: Քաղաքական իշխանության, գործարար միջավայրի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ հանդիպումների ընթացքում Վարհեին կներկայացնի տարածաշրջանային տնտեսական և ներդրումային պլանը և յուրաքանչյուր երկրի համար առաջատար կարևորության ծրագրերը: Երեք երկրներից յուրաքանչյուրի հետ նա կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր:

Հանձնակատարի այցի նպատակն է հաստատել Եվրամիության համերաշխությունը գործընկեր երկրներին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում:

Հայաստանում Օլիվեր Վարհեին կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հետ:

Վրաստանում Օլիվեր Վարհեին կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, խորհրդարանի խոսնակ Կախաբեր Կուչավայի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Պատրիարք Իլյա երկրորդի հետ:

Ադրբեջանում հանձնակատարը հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի, էկոնոմիկայի նախարարի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG