Մատչելիության հղումներ

Ֆիլիպիններում օդանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի


Ֆիլիպիններում աղեթի է ենթարկվել զինված ուժերի Lockheed C-130 բեռնատար օդանավը, Խոլո կղզի, 4 հուլիսի, 2021թ.
Ֆիլիպիններում աղեթի է ենթարկվել զինված ուժերի Lockheed C-130 բեռնատար օդանավը, Խոլո կղզի, 4 հուլիսի, 2021թ.

Ֆիլիպինների զինված ուժերի Lockheed C-130 տեսակի բեռնատար օդանավի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 45 զինծառայող, կան անհետ կորածներ: Մոտ 50 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Օդանավը զինվորականներին փոխադրել է Կագայան-Օրո ավանից և աղետի է ենթարկվել Խոլո կղզու օդակայանում վայրէջքի կատարելու ընթացքում:

Հաղորդվում է, որ օդանավն անցել է թռիչքուղին և մխրճվել է մոտակա գյուղի տներն, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Վթարի շրջանում աշխատում են հրշեջները և փրկարարների խմբերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG