Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ ասել է, որ այս տարվա սեպտեմբերի 12-ին հովվապետական այցերով կմեկնի Հունգարիա և Սլովակիա:
Երեկ Վատիկանում պատարագ մատուցելուց հետո կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնացի եկեղեցական միջազգային հավաքի փակման արարողությանը և զանգվածային պատարագ կմատուցի:
Նույն օրը Ֆրանցիսկոսը կմեկնի Սլովակիա, որտեղ մինչև սեպտեմբերի 15-ը կայցելի մայրաքաղաք Բրատիսլավա, ինչպես նաև Պրեշով, Կոշիցե և Շաշտին ավաններ: