Մատչելիության հղումներ

Վատիկանի կարդինալը մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների համար


Կարդինալ Անջելո Բեչչուն, Հռոմ, Իտալիա, 25 սեպտեմբերի, 2020թ.
Կարդինալ Անջելո Բեչչուն, Հռոմ, Իտալիա, 25 սեպտեմբերի, 2020թ.

Վատիկանի դատարանը սկսում է քննել 10 պաշտոնյաների, այդ թվում` մի կարդինալի կոռուպցիայի գործը:

Կարդինալ Անջելո Բեչչուն և մնացած ամբաստանյալները մեղադրվում են փողերի լվացման, յուրացման, կեղծիքների, դրամաշորթության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2018 թվականին կարդինալ Բեչչուին ազատել է Վատիկանի պետական քարտուղարի տեղակալի պաշտոնից:

Ըստ գործի նյութերի, կադինալը և մի խումբ մարդիկ, այդ թվում` անշարժ գույքի մի իտալական ընկերության բարձրաստիճան աշխատակիցներ, Լոնդոնի շքեղ թաղամասերից մեկում առանձնատուն գնելու ապօրինի գործարք են կնքել:

Բուն դատավարությունը սկսվելու է հուլիսի 27-ին Վատիկանում: Կարդինալ Բեչչուն հերքում է մեղադրանքը: Նա կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան հոգևոր սպասավորն է, ով վերջին ժամանակաշրջանում մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG