Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Տուսկը՝ լեհական ընդդիմադիր կուսակցության ղեկավարի պաշտոնակատար


Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը, արխիվ

Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկն ընտրվել է «Քաղաքացիական հարթակ» լեհական ընդդիմադիր կուսակցության ղեկավարի տեղակալ և նախագահի պաշտոնակատար:

Տուսկն ասել է, որ Յարոսլավ Կաչինսկու առաջնորդած «Իրավունք և արդարություն» իշխող պահպանողական կուսակցության վարած քաղաքականությունը երկիրը հասցրել է «միջազգային ասպարեզում ամբողջական մեկուսացման»:

«Այսօր Լեհաստանում չարիքն է ղեկավարում, և մենք պարտավոր ենք պայքարել այդ չարիքի դեմ»,- ասել է Տուսկը «Քաղաքացիական հարթակ» կուսակցության համագումարում:

«Քաղաքացիական հարթակն» ազատական-պահպանողական կուսակցություն է, որի համահիմնադիրների թվում է նաև Դոնալդ Տուսկը:

Նա 7 տարի զբաղեցրել է Լեհաստանի վարչապետի պաշտոնը, 2014 թվականին ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ: 2014 -19 թվականներին զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը:

«Ես 100 տոկոսով վերադարձել եմ քաղաքականություն»,- ասել է Տուսկը «Քաղաքացիական հարթակի» համագումարում:

Լեհաստանում խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG