Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը վավերացրել է ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, արխիվ, 30 հունիսի, 2021թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, արխիվ, 30 հունիսի, 2021թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր արձակել է Ազգային անվտանգության ռազմավարությունը վավերացնելու հրամանագիրը: Փաստաթուղթն այսօրվանից ուժի մեջ է մտել:

«Այս ռազմավարության իրագործումը նպաստելու է Ռուսաստանի ժողովրդի անվտանգությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կենսամակարդակի և բարեկեցության աճին, երկրի պաշտպանունակությանը, ռուսաստանյան հասարակության միասնությանը և համախմբվածությանը, ազգային նպատակների իրականացմանը, մրցունակության և Ռուսաստանի Դաշնության միջազգային վարկի ամրապնդմանը»,- ասվում է փաստաթղթի ներածական մասում:

Ռուսաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը պարբերաբար փոփոխվող փաստաթուղթ է, որը հաշվի է առնում աշխարհում և Ռուսաստանում տեղի ունեցող անվտանգային, քաղաքական, տնտեսական և սոցիալական հիմնական միտումները: Նախորդ անգամ այն հաստատվել է 2015 թվականին:

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ փաստաթղթի այս նոր տարբերակի մշակումը մոտ մեկ տարի է տևել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG