Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիյոնն ընդգրկվել է ռուսական «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում


Ֆրանսիայի և Ռուսաստանի վարչապետեր Ֆրանսուա Ֆիյոնը և Վլադիմիր Պուտինը, արխիվ, Մոսկվա, 18 նոյեմբերի, 2011թ.
Ֆրանսիայի և Ռուսաստանի վարչապետեր Ֆրանսուա Ֆիյոնը և Վլադիմիր Պուտինը, արխիվ, Մոսկվա, 18 նոյեմբերի, 2011թ.

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն ընդգրկվել է «Զարուբեժնեֆտ» ռուսական նավային ընկերության տնօրենների կազմում:

Մոսկվայում տեղակայված «Զարուբեժնեֆտն» ամբողջությամբ պատկանում է պետությանը:

Ֆիյոնը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք: 2017 թվականին նա առաջադրվել է նախագահության թեկնածու և պարտվելուց հետո ստեղծել է Apteras խորհրդատվական ընկերությունը:

Ֆիյոնը եվրոպական քաղաքական շրջանակներից հերթական ներկայացուցիչն է, ով միանում է էներգակիրներ արդյունահանող և արտահանող ռուսական ընկերություններին:

Ավստրիայի արտաքին գործերի նախկին նախարար Կարին Կնեյսլը վերջերս միացել է Ռոսնեֆտին, իսկ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոդերը 2017 թվականից զբաղեցնում է Ռոսնեֆտի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG