Մատչելիության հղումներ

Բեռնատար Boeing-ը վայրէջք է կատարել օվկիանոսում, երկու օդաչուները ողջ են


Boeing օդանավի պատկերանշանը
Boeing օդանավի պատկերանշանը

Boeing 737-200 (Բոինգ) տեսակի բեռնատար օդանավը հուլիսի 2-ին արտակարգ պայմաններում վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում գտնվող Հավայի ամերիկյան նավահանգիստ Հոնոլուլուի մոտակայքում: Օդանավում եղել են անձնակազմի երկու անդամներ, երկուսն էլ փրկվել են:

Հոնոլուլու- Կահուլուի չվերթն իրականացնող Transair ընկերության ինքնաթիռն օդ բարձրանալուց քիչ ժամանակ անց զեկուցել է անսարքության մասին: Անձնակազմը թռիչքների կառավարման կենտրոնին հայտնել է, որ ինքնաթիռի մեկ շարժիչի աշխատանքը խափանվել է, և մյուսն էլ է շարքից դուրս գալիս:

Boeing-ը փորձել է վերադառնալ Հոնոլուլուի օդակայան, սակայն չի հասել և վայրէջք է կատարել հենց օվկիանոսում, որտեղ սուզվել է:

Վթարի վայր ուղղաթիռով և նավակով ժամանած փրկարարներն օդաչուներից մեկին գտել են ջրի մակերեսին ինքնաթիռի ավերակների մեջ, երկրորդ անդամին տեսել են ջրում՝ օդանավի պոչի բեկորից բռնված:

Կործանված Բոինգը կառուցվել է 1975 թվականին և չի եղել 737 MAX տեսակից, որից երկու ինքնաթիռների վթարների հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, ինչն ընկերությանը ստիպել է 20 ամսով դադարեցնել այդ տեսակի մեքենաների շահագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG