Վրասատանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին Թբիլիսիում ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ պատվիրակ Ջեյմս Ափաթուրային:
Հանդիպումից հետո Ղարիբաշվիլին ասել է, որ այս տարվա սեպտեմբերին Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի պատվիրակությունը:
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հյուսիսատլանտյան Զինկոմիտեի ներկայացուցիչների այցի և ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունների կարևորությունը»,- ասվում է Վրաստանի կառավարության մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությունում:
ՆԱՏՕ-ի հատուկ պատվիրակը շնորհակալություն է հայտնել Վրաստանին հունիսի 12-ին հայ 12 ռազմագերիներին Ադրբեջանից Հայաստան ուղարկելու հարցում կատարած միջնորդության համար:
Բացի այդ, Ջեյմս Ափաթուրայը ՆԱՏՕ-ի անունից երախտագիտություն է հայտնել Ղարիբաշվիլիին Աֆղանստանում «Վճռական աջակցություն» ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Վրաստանի մասնակցության համար:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջեյմս Ափաթուրային հանձնել է «Ոսկե գեղմի» շքանշանը Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Դա Ափաթուրայի վերջին այցն է Վրաստան ՆԱՏՕ-ի հատուկ պատվիրակի պաշտոնում: Առաջիկայում նա ազատելու է պաշտոնը: