Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը ցրել է Ստամբուլի կոնվենցիայի կողմնակիցների ցույցը


Թուրքական ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան ցրել է Ստամբուլի կենտրոնում հավաքված հազարից ավելի ցուցարարներին, որոնք բողոքում էին կանանց իրավունքների պաշտպանությանը միտված եվրոպական կոնվենցիան լքելու՝ Թուրքիայի որոշման դեմ։

«Կանանց դեմ բռնությունների և ընտանեկան բռնության դեմ պայքարի ու կանխարգելման» մասին 2011 թվականի մայիսին Ստամբուլում ստորագրված եվրոպական կոնվենցիայի պահանջների կատարումից հրաժարվելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել էր դեռ գարնանը։

Անցած շաբաթ թուրքական դատարանը մերժեց մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հայցը, որով դրանց ներկայացուցիչները պահանջում էին չեղարկել Էրդողանի որոշումը։

Ստամբուլի կոնվենցիան լքելու Թուրքիայի որոշումը արժանացել է ԵՄ և Միացյալ Նահանգների կոշտ քննադատությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG