Մատչելիության հղումներ

Ըստ Պետդեպի խոսնակի՝ Չինաստանն իր միջուկային զինանոցը «սպասվածից շատ ավելի արագ է ընդլայնում»


Չինաստան - DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները Պեկինում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Չինաստան - DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները Պեկինում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Չինաստանի միջուկային զինանոցի հզորացումը լրջորեն մտահոգում է ամերիկյան իշխանություններին։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ վերջին շրջանում մասնագետների մոտ տպավորություն է ստեղծվում, որ Պեկինը հրաժարվում է միջուկային սպառազինության շուրջ նախկինում որդեգրած զուսպ քաղաքականությունից։

«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ [վերջին շրջանում] ստացվող հաղորդագրությունները, ինչպես նաև մի շարք այլ զարգացումներ վկայում են, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջուկային զինանոցը շատ ավելի արագ է ընդլայնվում, քան մենք ակնկալում էինք։ Նման քայլերն իրոք մտահոգիչ են և հարցեր են առաջացնում Չինաստանի մտադրությունների վերաբերյալ։ Այս գործողությունները մեկ անգամ ևս գալիս են վկայելու, որ ՉԺՀ-ն շեղվում է տասնամյակներ շարունակ կիրառված միջուկային ռազմավարությունից, որի հիմքում դրված էր նվազագույն ուժերով [հակառակորդներին] զսպելու գաղափարը», - հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG