Մատչելիության հղումներ

Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան այցելել ԵՄ ոչ պարտադիր, ներառյալ՝ տուրիստական ուղևորություններով


Արխիվային լուսանկար

Եվրամիությունը որոշում է կայացրել ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան այցելել ԵՄ ոչ պարտադիր, ներառյալ՝ տուրիստական ուղևորություններով: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԵՄ խորհուրդը:

Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ պետությունները կարող են սահմանները բացել այնպիսի երկրների համար, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, չճանաչված Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Կատարը և Սաուդյան Արաբիան:

Մայիսի սկզբին Եվրոպական հանձնաժողովը, համաճարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ, ԵՄ երկրներին առաջարկեց թուլացնել մուտքի սահմանափակումները և թույլատրել Եվրոպական դեղերի գործակալության կողմից գրանցված պատվաստանյութերով պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG