Մատչելիության հղումներ

«Չինաստանը ստրկացնել ցանկացողները կբախվեն մեր ժողովրդի կառուցած պողպատե պատին», - վստահեցնում է երկրի նախագահը


Չինաստանում տոնում են կոմկուսի 100-ամյակը, Պեկին, 1-ը հուլիսի, 2021թ.

Չինաստանում շարունակվում են երկրի իշխող քաղաքական ուժի՝ Կոմունիստական կուսակցության ստեղծման 100-ամյակին նվիրված տոնակատարությունները։ Դրանց ընթացքում ծրագրային ճառով է հանդես եկել Չինաստանի նախագահ Սի Ձինպինը։ Նրա խոսքով` առաջիկա տասնամյակներում չինական պետության առաջնահերթ խնդիրներն են լինելու ազգային անվտանգության ամրապնդումն ու հնարավոր արտաքին ճնշումներին դիմակայելը։

«Չինացի ժողովուրդը երբեք որևէ արտաքին ուժի թույլ չի տա ահաբեկել, շահագործել և ստրկացնել իրեն։ Բոլոր այն մարդիկ, որ նման երազանքներ են փայփայում, իրենց գլուխները կջարդեն՝ բախվելով 1 միլիարդ 400 միլիոն չինացիների կյանքի և առողջության գնով կառուցված պողպատե պատին», - Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակում կայացած տոնական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Սի Ձինպինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG