Արցախի հարավային շրջաններում՝ Հադրութում, Վարանդայում, Ջրականում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը, համաձայն հաղորդագրության, կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։