Մատչելիության հղումներ

Փարիզում կայացել է Ֆրանսիայի և Վրաստանի նախագահների հանդիպումը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուլ Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով աշխատանքային այց է կատարել Ֆրանսիա։

Վրաստանի նախագահի գրասենյակը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի զարգացման և ակտիվացման հարցերը, տարածաշրջանում առկա գործընթացները, Եվրամիության դերը տարածաշրջանում և Սև ծովի անվտանգությանն առնչվող խնդիրները։

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է Փարիզում՝ վրացի գաղթականների ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ 2003-ին Ֆրանսիայի դեսպանն էր Վրաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG