Մատչելիության հղումներ

Թռչող ավտոմեքենան Սլովակիայում կատարել է միջքաղաքային առաջին թռիչքը


Թռչող մեքենայի նախատիպ Սլովակիայի Պիեստանի օդանավակայանում, արխիվ
Թռչող մեքենայի նախատիպ Սլովակիայի Պիեստանի օդանավակայանում, արխիվ

Թռչող ավտոմեքենան Սլովակիայում կատարել է առաջին միջքաղաքային թռիչքը։ Երկրի արևելքից՝ Նիտրա օդանավակայանից այն մայրաքաղաք Բրատիսլավա է հասել 35 րոպեում, թռչելով 74 կիլոմետր։ Գետնի վրա թռչող ավտոմեքենան 3 րոպեի ընթացքում հավաքում է թևերն ու պոչը ու վերածվում ճանապարհային ավտոմեքենայի։

Վարորդ-օդաչու Կլեյն Վիսիոնը ասել է, որ փորձնական թռիչքների տևողությունը հասել է 40 ժամի, մինչ հիմա արդեն 142-րդ վայրէջքն է կատարել։

Թռչող ավտոմեքենայի առավելագույն արագությունը ժամում 190 կիլոմետր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG