Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում դյուրավառ նյութերի ոչնչացման ընթացքում 17 մարդ է վիրավորվել


Լոս Անջելեսի հարավում, երբ ոստիկանությունը փորձել է ոչնչացնել առգրաված ավելիք քան 2 հազար կիլոգրամ հրավառությունների նյութերը, անսպասելիորեն ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 17 մարդ է վիրավորվել։ Վնասվել են նաև այդ վայրին մոտ կայանած ավտոմեքենաներ ու մոտիկ գտնվող տներ, փշրվել են լուսամուտների ապակիներ։

Երեկ տեղի ունեցած միջադեպի մասին Լոս Անջելեսի ոստիկանապետ Միչել Մուրն ասել է, թե չգիտեն, թե ինչու է պայթյունը այդքան ուժեղ եղել, դա չպետք է տեղի ունենար, պատճառները ուսումնասիրվում են։

17 վիրավորվածներից 10-ը առաջին օգնության հասած մարդիկ են, վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը ձերբակալել է 27-ամյա Արտուրո Սիջասին անօրինական դյուրավառ նյութեր պահելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG