Ավտոմոբիլային «Նիսան» ընկերությունը Բրիտանիայում էլեկտրական ավտոմեքենաների և մարտկոցների գործարան է հիմնում։ Ընկերության գործադիր տնօրեն Աշվանի Գուպտան Սանդերլանդում կայացած ասուլիսում ասել է, որ Բրիտանիայում 6 հազար 200 նոր աշխատատեղ կստեղծվի։
Ընկերությունը ապահովելու է նաև քաղաքի վերականգնվող էլկետրաէներգիայի հարյուր տոկոսը։
Բրիտանիայում «Նիսան»-ի ներդրումը գնահատվում է շուրջ մեկ միլիարդ 400 միլիոն դոլար։