Մատչելիության հղումներ

Virgin Orbit-ը առաջին անգամ արբանյակներ է դուրս բերել տիեզերական ուղեծիր՝ օդանավից արձակված հրթիռների միջոցով


 LauncherOne հրթիռները, արխիվ
LauncherOne հրթիռները, արխիվ

Աէրոտիեզերկան Virgin Orbit ամերիկյան մասնավոր ընկերությունը առաջին անգամ արբանյակներ է դուրս բերել ուղեծիր օդանավից արձակված հրթիռների միջոցով։

Կալիֆորնիայում գտնվող ընկերությունը աննախադեպ գործողությունը իրականացրել է չորեքշաբթի առավոտյան։ Օդ բարձրացած Boning 747 օդանավը երբ հասել է մոտավորապես 10 կլիոմետր բարձրության, նրա թևերին տեղադրված LauncherOne հրթիռները միացրել են իրենց սեփական շարժիչները և ինքնուրույն դուրս եկել մերձմոլորակային տիեզերական ուղեծիր։

Մերձմոլորակային ուղեծիր են դուրս բերվել ռազմական և քաղաքացիական նշանակության 7 փոքր արբանյակներ, որոնց պատվիրատուները երեք տարբեր երկրներ են։

Virgin Orbit-ը տիեզերական նոր հնարավորություններ է բացում։ Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ հիմա արդեն տիեզերական ապարատները գործնականում հնարավոր է արձակել ցանկացած օդանավակայանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG