Մատչելիության հղումներ

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման


Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ջեյկոբ Զուման, արխիվ

Հարավաֆրիկյան Հանրապետության դատարանը կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին նախագահ Ջեյկոբ Զումային մեղավոր է ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար և նրան դատապարտել է 15 ամսվա ազատազրկման:

Զուման այս տարվա փետրվարին չի ներկայացել դատարան, ինչից հետո մեղադրող կողմը Սահմանադրական դատարան է դիմել նախկին նախագահին պատժելու հայտով, որը դատական գերագույն ատյանը բավարարել է:

Զուման պարտավոր է սույն վճռի հրապարակումից 5 օրվա ընթացքում ներկայանալ Յոհանեսբուրգում Նկանդլայի ոստիկանության բաժանմունք:

Զուման մեղադրվում է 2009-2018 թվականներին կոռուպցիոն գործարքներ կատարելու համար: Նախկին նախագահը հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG