Մատչելիության հղումներ

Բրիտանիայում հուլիսի 19-ին կչեղարկեն կորոնավիրուսային արգելքների մեծ մասը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, արխիվ

Բրիտանիայում մտադիր են հուլիսի 19-ին չեղարկել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը: Այդ մասին վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ է ասել: Բրիտանական մամուլում հուլիսի 19-ն անվանել են «ազատության օր»: Վարչապետն ընդգծել է զգուշավորություն պահպանելու անհրաժեշտությունը:

«Կարծում եմ` առաջիկա երեք և կես շաբաթների ընթացքում մենք պետք է զգուշությամբ, բայց անդառնալիորեն շարժվենք առաջ, ևս 5 միլիոն դեղաչափ ներարկենք, որ էլ ավելի հզորացնենք մեր պաշտպանությունը և հասնենք հուլիսի 19-ին, որը կդառնա նախակովիդային ժամանակներին վերադառնալու առաջին օրը»,- ասել է Բորիս Ջոնսոնը:

Բրիտանիայում մտադիր էին ավելի վաղ հայտարարել կորոնավիրուսային արգելքների չեղարկման մեկնարկը, սակայն վերջին շրջանում վիրուսի «դելտա» տարբերակի տարածումը ստիպել է դա հետաձգել մինչև հուլիսի 19-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG