Սպիտակ տանն ընդունելով պաշտոնավարումն ավարտող Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել առաջիկայում հանդիպել Իսրայելի նոր վարչապետ Նաֆտալի Բեննետին:
Բայդենը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներն անվերապահորեն և ամենայն վճռականությամբ սատարելու է Իսրայելին:
«Իսրայելին իմ հավատարմությունն անբեկանելի է, մեկ բան կարող եմ ձեզ փոխանցել՝ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք», - ասել է Բայդենը:
ԱՄՆ ղեկավարը նաև նշել է, որ սատարում է Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները բարելավելու Իսրայելի դիրքորոշմանը: