Մատչելիության հղումներ

Չինաստանում նշում են կոմունիստական կուսակցության 100-ամյակը


Կոմունիստական կուսակցության հոբելյանի միջոցառում, Պեկին, 29 հունիսի, 2021թ.
Կոմունիստական կուսակցության հոբելյանի միջոցառում, Պեկին, 29 հունիսի, 2021թ.

Չինաստանում զանգվածային տոնակատարություններով նշում են կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը:

Հիմնական արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Պեկինի «Թռչնի բույն» անվամբ ազգային մարզադաշտում, որտեղ տարբեր ծեսերով, երգերով, պարային համարներով և մեծ թվով մարդկանց մասնակցությամբ բեմադրություններով ներկայացվել են կոմունիստական կուսակցության պատմական նվաճումներն արդիական Չինաստանի ստեղծման, աղքատության հաղթահարման, սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Չինաստանի կոմունիստական կուսակցության հոբելյանի առիթով պետական բարձր պարգևներ և մեդալներ են շնորհվել անվանի քաղաքական և հասարակական գիտնականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG