Մատչելիության հղումներ

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «դելտա» տեսակը


Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, Թբիլիսի, արխիվ

Վրաստանում անցած մի քանի օրում գրանցվել է կորոնավիրուսի «դելտա» տեսակով {հնդկական շտամ} ախտահարման 7 դեպք:

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան այսօր ասել է, որ առաջիկա օրերին հնարավոր է համավարակի տարածման և մահվան դեպքերի աճ:

«Վարակաբանական իրավիճակի նման զարգացումը հնարավոր է, քանի որ մեզանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «դելտա » տեսակը»,- հայտնել է փոխնախարարը:

Նրա խոսքով, Վրաստանում ախտահարվածների 10-ից 20 տոկոսը հնդկական տեսակով է վարակված:

«Անցած մեկ օրում գրանցվել է ավելի քան հազար ախտահարում, դա ամենաբարձր թիվն է երկու շաբաթվա կտրվածքով»,- ասել է Գաբունիան:

Վրաստանի կառավարության որոշմամբ, չեղարկվել են կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված գրեթե բոլոր արգելքներն, իսկ հուլիսի 1-ից քաղաքներում պետք է չեղարկվի պարետային ժամը:

XS
SM
MD
LG