Մատչելիության հղումներ

Մերկել․ «ԵՄ պետք է շարունակի շփումները Մոսկվայի հետ»


«Եվրամիությունը պետք է շարունակի շփումները Մոսկվայի հետ», - այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։

Գերմանական կառավարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունների հետ ուղղակի շփումները հնարավորություն կտան նաև խոսել երկկողմ հարաբերություններում առկա առավել վիճահարույց թեմաների, այդ թվում՝ Մոսկվայից ուղղորդվող կիբերհարձակումներին և հիբրիդային պատերազմին բնորոշ գործողությունների մասին։

«Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունները այս պահին լավ վիճակում չեն։ Բայց նույնիսկ սառը պատերազմի տարիներին շփումներ առկա էին, և ես չեմ կարծում, որ լռությունը կարող է նպաստել խնդիրների լուծմանը», - հայտարարել է Անգելա Մերկելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG