Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.
«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում:
Մեր ժողովուրդներին իրար են կապում բազմադարյա պատմությունը և դարերի խորքից եկող երկխոսությունը, ինչն էլ պայմանավորում է մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև ապագայի փոխգործակցության տեսլականը:
Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված համագործակցությունն ու փոխըմբռնումը և համոզված եմ, որ ամենօրյա անկոտրում աշխատանքը կառաջնորդի մեզ դեպի բարեկամական հարաբերություններում նորանոր բարձունքներ»:
Վրաստանի վարչապետն այսօր դարձավ 39 տարեկան: