«Վաշինգտոնը ողջունում է Իսրայելի և արաբական մի շարք պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը, սակայն դա չի կարող փոխարինել Պաղեստինի հետ առկա խնդիրների լուծումը»․ - Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս մասին հայտարարել է Հռոմում՝ Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Յաիր Լապիդի հետ բանակցությունների ավարտին։
«Մենք մեր հստակ աջակցությունն ենք հայտնում [արաբական պետությունների հետ] հարաբերությունների կարգավորման գործընթացին և հուսով ենք, որ այդ պրոցեսում նոր մասնակիցներ կներգրավվեն։ Մենք արդեն իսկ պարզել ենք, թե այդ հարաբերությունները ինչ կարևոր, կարելի է ասել՝ կենսական նշանակություն ունեն։ Դրա հետ մեկտեղ, դրանք չեն կարող փոխարինել այն խնդիրների լուծումը, որոնք առկա են պաղեստինցիների հետ հարաբերություններում», - հայտարարում էր Էնթոնի Բլինքենը։
Իսրայելի արտգործնախարարի խոսքով, սակայն, առաջիկայում Վաշինգտոնն ու Երուսաղեմը պետք է կենտրոնանան երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման վրա։
«Միացյալ Նահանգները Իսրայելից ավելի հավատարիմ բարեկամ չունի։ Դրա հետ մեկտեղ, վերջին տարիներին մեր հարաբերություններում որոշակի սխալներ են տեղ գտել, և մենք պետք է միասնաբար շտկենք դրանք», - հայտարարում էր Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։