Մատչելիության հղումներ

ՊՆ-ը հերքում է Բաքվի հաղորդումը այժմ էլ Տավուշի սահմանագոտում գնդակոծության վերաբերյալ


Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը Տավուշի մարզի սահմանային հատվածում հայկական զինուժի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։

Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», - ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Նախօրեին նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի հաղորդագրությունը Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հայկական կողմից գնդակոծության վերաբերյալ՝ շեշտելով, որ «նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG