Մատչելիության հղումներ

Դանիացի երկրպագուները մեկնում են Ամստերդամ այսօրվա խաղում իրենց հավաքականին ոգևորելու համար


Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը Ֆինլանդիայի հետ խաղի ժամանակ, արխիվ
Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը Ֆինլանդիայի հետ խաղի ժամանակ, արխիվ

Հունիսի 26-ին մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլը։ Առաջին խաղում Ամստերդամում հանդիպում են Դանիայի և Ուելսի հավաքականները։ Հարյուրավոր դանիացի ֆուբոլասերներ ավտոբուսներով մեկնում են Ամստերդամ։

Նիդեռլանդներում այս պահին գործող կարգի համաձայն՝ նրանք 5 օրով ինքնամեկուսանալու կամ COVID-19-ի թեստ հանձնելու կարիք չունեն, եթե 12 ժամից ավելի երկրում չեն մնում։ Օգտագործելով այս հնարավորությունը՝ դանիացի ֆաները ուղևորությունն այնպես են կազմակերպում, որ կես օրվա մեջ հասնեն Ամստերդամ, դիտեն խաղն ու վերադառնան։

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկը Դանիայի համար դրամատիկ էր։ Առաջին խաղում ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը խաղադաշտում կորցրեց գիտակցությունն ու վայր ընկավ։ Այդ խաղում Դանիայի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին, սակայն մյուս խաղերում կարողացավ տպավորիչ հաղթանակների հասնել ու մտնել 1/8 եզրափակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG